Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Բրիտանիայում առանց արյան երեխա է ծնվել

Բրիտանիայում առանց արյան երեխա է ծնվել

Մեծ Բրիտանիայի Չելմսֆորդի հիվանդանոցի բժիշկները հրաշքով կարողացել են փրկել սովորական ժամանակից 6 շաբաթ շուտ ծնված մի նորածնի, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը։

Բժիշկները չեն հավատեցել իրենց աչքերին, երբ տեսել են, որ նորածնի մարմնում արյունը բացակայում է։ Բժիշկների հավաստմամբ՝ երեխայի արյան հեմոգլոբինի քանակն այնքան քիչ է եղել, որ այն սպիտակ գույն է ստացել։

Հրաշքով փրկված Օլիվիա Նորթոնի մայրն ապշել է, երբ իրեն ասել են, որ իր երեխան այնքան բացառիկ է, որ բժշկության մասին դասագրքերում է հայտնվելու։

«Ես առաջին անգամ էի մայրանում, այնքան էլ տեղյակ չէի, թե ամեն ինչն ինչպես է անցնում, սակայն երբեք չեմ մոռանա այդ պահը, երբ բժիշկներն ասացին, որ երեխաս այդ գույնի է», - ասել է Օլիվիայի մայրը։

Բժիշկների հավաստում են, որ իրենց գործունեության ընթացքում երբևէ այդպիսի բան չեն հանդիպել, նույնիսկ դասագրքերում հնարավոր չէ նմանատիպ ախտորոշում գտնել։

Այժմ փոքրիկի առողջությանը վտանգ չի սպառնում։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ